«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ ...
«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ զարմանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած, մարդացած շախմատի քարեր, նոր «առաքելությամբ» օժտված մանկական հայտնի խաղիկների հերոսներ, խոսող ծաղիկներ, որոնք աղջկան ընկալում են որպես տեղաշարժվելու կարողությամբ օժտված բույս: Կյանքը Հայելու աշխարհում առնվազն տարօրինակ է. այն հաճախ ընթանում է հետընթաց հունով: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ, անհնարին առաջադրանքներ ու անիրականանալի մարտահրավերներ: Քերոլի ստեղծագործությունը մի առանձնահատուկ շախմատախաղ է: Հայելու աշխարհը շախմատի հսկա խաղադաշտի տեսք ունի: Պատմության իրադարձությունները նույնպես միմյանց են հաջորդում շախմատի խաղի կանոնների համաձայն: Վիպակում տեղ են գտել անգլիական մի շարք հայտնի բանաստեղծությունների փոխակերպված` զվարճալի և ինքնատիպ տարբերակներ:
We are using technologies like Cookies and process personal data like the IP-address or browser information in order to personalize the content that you see. This helps us to show you more relevant products and improves your experience. we are herewith asking for your permission to use this technologies.