Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ...
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ հեղինակը հետևում է նրանց վիպական ժամանցին` անձամբ տրվելով զանազան բառախաղերի: Խաղի գլխավոր կանոնը տրամաբանության բացարձակ հերքումն է, լեզվական արկածախնդրությունը:
We are using technologies like Cookies and process personal data like the IP-address or browser information in order to personalize the content that you see. This helps us to show you more relevant products and improves your experience. we are herewith asking for your permission to use this technologies.